Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին
https://parstoday.ir/hy/news/iran-i113213-Իրանի_ԱԳՆ_ն_արձագանքել_է_ԱՄՆ_ի_նոր_պատժամիջոցներին
Իրանի արտգործնախարարության խոսնակը արձագանքել է իրանական մի շարք կազմակերպությունների և անձանց դեմ ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 05, 2019 05:18 Asia/Tehran
  • Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին

Իրանի արտգործնախարարության խոսնակը արձագանքել է իրանական մի շարք կազմակերպությունների և անձանց դեմ ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցներին:

Նա նշել է. «Ամերիկացի իշխանավորներն Իրանի ժողովրդի հաստատուն կամքի դիմաց կրած պարտությունը թաքցնելու համար, հայտարարում են նոր՝ անհեթեթ պատժամիջոցներ սահմանելու մասին»:

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը, Իրանի Իսլամական Հանրապետության դեմ իր թշնամական քաղաքականության շրջանակում, իր պատժամիջոցների ցանկում ավելացրել է մեկ իրանական ընկերության 9 անձանց անունները:

ԻՌՆԱ-ի երկուշաբթի օրվա հաղորդման համաձարն, Սեյեդ Աբաբս  Մուսավին, դատապարելով վերոնշյալ միակղմանի պատժամիջոցները, նշել է, որ դա դիվանագիտական և տրամաբանական ուղիներից օգտվելու անկարողության նշան է և պետք է գնահատել այդլ երկրների և համաշխարհային կարևոր իրադարձությունների նկատմամբ ԱՄՆ-ի բռնատիրական վերաբերմունքի  ենթատեքստում:

Մուսավին հավելել է. «ԱՄՆ-ի կառավարությունը չի կարող նման հայտարարություններով թաքցնել Իրանի ժողովչդի նկատմամբ իր հանցագործությունները, որոնք մեկնարկեցին 1953թ օգոստոսյան հեղաշրջումից ո  շարունակվեցին, վերածվելով թալանի, տնտեսական ահաբեկչության  և սպանությունների, ու այդպիոսով փոխել դահիճի ու զոհերի տեղերը»: