Իրան.«Մարդկային իրավոքւնքների վիճակի բարելավումը իսլամական հեղափոխության հիմնասյունն է»:
Ժնևում ՄԱԿ-ի եվրոպական գրասենյակում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչը մարդկային իրավունքների վիճակի բարելավումը համարել է Իսլամական հեղափոխության հիմնասյունը:
Երեքշաբթի օրը, մարդու իրավունքների բնագավառում Իրանի ձեռքբերումների ցուցահանդեսի բացման արարողության ընթացքում, անդրադառնալով անցած 40 տարիների ընթացքում առաջադիմության ճանապարհին իրանցիներին պարտադրված մարտահրավերներին, Էսմայիլ Բաղայի Համանեն հավելել է.«Հակամարդկային պատժամիջոցներն այն մարտահրավերներից են, որ խախտել են Իրանի ժողովրդի մարդկային իրավունքները, այդ թվում՝ առողջության, դեղամիջոցներին ու բժշկական ծառայություններին հասանելիության իրավունքը»: Անդրադառնալով իշխանությունը ընտրելու ճանապարհով սեփական ճակատագիրը տնօրինելու հարցում իրանցիների կարծիքին, նա հավելել է.«Իրանի դեմ Իրաքի բաասական ռեժիմի 8-ամյա պատերազմը և ահաբեկչության ալիքը չկարողացան Իսլամական հեղափոխությունը շեղել ժողովրդավարության ու մարդկային արժանապատվությունը հարգելու հունից»:
Մարդու իրավունքների բնագավառում Իրանի ձեռքբերումների ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էին Ժնևում բնակվող դեսպանները, դիվանագետներն ու նույնպես միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները: