Ռոհանի.. Իրանը կարող է արտադրել է էլեկտրակայանների համար անհրաժեշտ սարքավորումներ
Անդրադառնալով երկրի գիտական մեծ նվաճումներին ՝ ԻԻՀ նախագահն ասել է. «Իրանի իսլամական հանրապետությունը կարող է արտադրել էլեկտրակայանների համար անհրաժեշտ սարքավորումներ:
Երկուշաբթի օրը, Քերման նահանգի հանքարդյունաբերության, պողպատի արդյունաբերության, ջրի ու էլեկտրատեխնիկայի արդյունաբերության նախագծերի շահագործման արարողության ժամանակ, Հասան Ռոհանին ասել է, որ Իրանը մեծ ձեռքբերումներ է արձանագրել էլեկտրաէներգիայի արդյունաբերության ոլորտում: Նա հավելել է. «Իրանն էլեկտրակայան է կառուցում իր և տարածաշրջանի այլ երկրների համար»:
Նշելով, որ վերջին 40 տարիների ընթացքում Իրանը մեծ առաջընթց է արձանագրել, Ռոհանին հավելել է, որ այսօր Իրանը մեծացրել է իր կարողությունները պողպատի, երկաթուղային, նավթի և գազի, նավթաքիմիկատների հայտնաբերման և զտման ոլորտներում:
Անդրադառնալով Իրանի հրթիօռային կարողությանը, Ռոհանին նշել է. «ՀՕՊ համակարգերի ոլորտում Իրանն այսօր ունի այնպիսի կարողություն, որ կարողանում է խոցել ԱՄՆ-ի գերարդիական ԱԹՍ-ը»: