Մեկնարկել է Իրան-Սիրիա առևտրային հնարավորությունների թեմայով համագումարը
Երեքշաբթի օրը, Թեհրանում մեկնարկել է Իրան-Սիրիա առևտրային հնարավորությունների թեմայով համագումարը:
Համագումարին ներկա էին առևտրի, հանքերի և արդյունաբերության նախարարության, առևտրի զարգացման կազմակերպության, Իրան-Սիրիա համատեղ պալատի պաշտոնատարներ և Իրանում Սիրիայի դեսպանը:
Թեհրանում Սիրիայի դեսպան Ադնան Մահմուդը Դամասկոսի պատրաստակամությունն է հայտնել դյուրություններ հատկացնել համատեղ ներդրման նախագծերում Իրանի պետական ու մասնավոր բաժինների ներկայության համար:
Նա նշել է, որ աշխատանքային ու ներդրման բազում առիթներ կան, այդ թվում բնակարանների և հիմնաշենային կառույցների կառուցման, տնտեսությունը վերականգնելու, Սիրիայի գործարանները վերակառուցելու և նրանց աշխատանքի հումքի ապահովման, ինչպես նաև Իրան-Սիրիա ազատ առևտրի համաձայնության ակտիվացման ուղղությամբ: