Պատժամիջոցները հնարավորություն են ստեղծել Իրանի տեխնոլոգիական ընկերությունների զարգացմանը
ԻԻՀ նախագահի գիտության և տեխնոլոգիայի հարցերով տեղակալն ասել է. «Պատժամիջոցները և դրանից բխող խնդիրները չնայած Իրանի համար խնդիրներ են առաջացրել, սակայն հնարավորություն է ընձեռել զարգացնել տեխնոլոգիական ընկերությունները և ներքին շուկան»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, հինգշաբթի օրը Շենժենում Չինաստանի Կոմունիստական կուսակցության միջազգային հարցերով նախարար Սուն Թաոիի հետ հանդիպման ժամանակ ԻԻՀ նախագահի գիտության և տեխնոլոգիայի հարցերով տեղակալ Սորենա Սաթարին ասել է.«Գիտությունն ու տեխնոլոգիան լավ հիմք են երկու երկրների միջև հարաբերությունների ընդլայնման և ամրապնդման համար»:
Սաթարին հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը մեծ առաջընթաց է արձանագրել ACT, նանո, կենսատեխնոլոգիայի և տեխնոլոգիաների ոլորտներում, ասել է. «Երկու երկրների հարաբերությունները ռազմավարական են, և Չինաստանի գիտությունների ակադեմիայի և գիտության ու տեխնոլոգիաների նախարարության հետ երեք տարի առաջ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր»:
Չինաստանի Կոմունիստական կուսակցության միջազգային հարցերով նախարարն ասել է, որ Պեկինը միշտ աջակցել է Իրանին՝ իր իրավունքների պաշտպանության հարցում և շարունակելու է շարժվել երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունների ուղղությամբ:
Սուն Թաոն հավելել է. «Իրանում գիտության և տեխնոլոգիայի մակարդակը շատ լավ է և դա վկայում է կրթության ոլորտում առաջընթացի մասին»: