Իրան. մարդու իրավունքների հարցով հակաիրանական բանաձևն անհիմն է
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչի տեղակալը հայտարարել է, որ մարդու իրավունքների հարցով հակաիրանական բանաձևը կեղծ է:
Հինգշաբթի օրը, ՄԱԿ-ի ԳԱ երրորդ կոմիտեի նիստում ունեցած ելույթում, Էսհաղ Ալ Հաբիբն ասել է. «Մարդիկ, ովքեր Իրանի ժողովրդի նկատմամբ կիրառում են տնտեսական ահաբեկչության քաղաքականությունն այժմ խոսում են մարդու իրավունքների մասին»:
Նա նշել է, որ Իրանը բազմիցս պատրաստակամություն է հայտնել մարդու իրավունքների բնագավառում երկխոսություն ունենալ բոլոր շահագրգիռ երկրների հետ: Ալ Հաբիբը հավելել է. «Այս պարզ առաջարկը բազմիցս հնչեցվել է չլսող ականջների համար»:
ՄԱԿ-ում իրանի ներկայացուցչի տեղակալի խոսքերով. «Վստահությունն ու երկխոսությունը չեն կարող հիմնված լինել ստի ու կեղծիքի վրա: Իրանում մարդու իրավունքների դեմ ուղղված բողոքները և ՄԱԿ-ի ԳԱ երրորդ կոմիտեի բանաձևը հիմնականումա կեղծ են»: