Չինաստանը սպասում է իրանական արտադրանքին
https://parstoday.ir/hy/news/iran-i113577-Չինաստանը_սպասում_է_իրանական_արտադրանքին
Շաբաթ օրը, Չինաստանում Իրանի առևտրի պալատի անդամները Շանհայում հանդիպել են Թեհրանի առևտրի պալատի նախագահի և անդամների հետ: Հանդիպման ընթացքում, շեշտվել է Չինաստան-Իրան առևտրաշրջանառությունը զարգացնելու և ամրապնդելու անհրաժեշտությունը: Չիանստանի ներկայացուցիչները նշել են, որ այդ երկրի շուկան պատարստ է ընդունել իրանական ապրանքները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 17, 2019 05:31 Asia/Tehran
  • Չինաստանը սպասում է իրանական արտադրանքին

Շաբաթ օրը, Չինաստանում Իրանի առևտրի պալատի անդամները Շանհայում հանդիպել են Թեհրանի առևտրի պալատի նախագահի և անդամների հետ: Հանդիպման ընթացքում, շեշտվել է Չինաստան-Իրան առևտրաշրջանառությունը զարգացնելու և ամրապնդելու անհրաժեշտությունը: Չիանստանի ներկայացուցիչները նշել են, որ այդ երկրի շուկան պատարստ է ընդունել իրանական ապրանքները:

ԻՌՆԱ-ն, հղում անելով Չինաստանում Իրանի առևտրի պալատի մամուլի բաժնին, հաղորդել է, որ երկու երկրների առևտրի պալատների անդամների կայացած համատեղ նիստում, Շանհայում ԻԻՀ հյուպատոս Ռամզան Փարվազը, կարևորելուվ  «Շանհայ. ներմուծում» ցուցահանդեսի նշանակությունը իրանական արտադրանքը Չինաստան արտահանելու և այդ երկրում ներկայացնելու հարցում, հուսյ է հայտնել, որ ավելի մեծ թվով իրանական ընկերություններ կմասնակցեն հաջորդ տարի կայանալիք ցուցահանդեսին:

Թեհրանի առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար և Իրանի առևտրի պալատի փոխնախագահ Մասուդ Խանսարին նույնպես նշել է, որ Չինաստանը վերջին տարիներին միշտ եղել է Իրանի առաջին առևտրային գործընկերը: Նա հավելել է. «Չինաստանը, 1.5 միլիարդ բնակչությամբ, և 2.3 տրիլիոն դոլար ներմուծման ծավալներով, կարող է արժեքավոր հարթակ լինել իրանական արտադրանքի ներկայացման համար: Հետևաբար, անհրաժեշտ է իրականացնել առավել խորը ուսումնասիրություններ, Չինաստանում առկա ներուժից օգտվելու  վերաբերյալ»: