Զարիֆ.«Բազմակողմանի համագործակցությունները շահավետ են տարածաշրջանի ժողովուրդների և բոլոր կողմերի համար»
Իրանի արտգործնախարարը բազմակողմանի համագործակցությունները շահավետ է համարել տարածաշրջանի ժողովուրդների և բոլոր կողմերի համար:
Կիրակի օրը, Թեհրանում, Իրան-Վրաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ՝ Սաշալուա Կիկնավելիձեի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով զբոսաշրջության, տրանսպորտի և էներգետիկ ոլորտներում երկու երկրի բարեկամական խմբերի դերակատարությանը, Իրանի արտգործնախարար՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆը կարևորել է տարբեր ոլորտներում համագործակցությունների ընդլայնումը:
Իրան-Վրաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահը ևս Թբիլիսիի պատրաստակամությունն է հայտնել Իրան-Վրաստան համագործակցությունների ընդլայնման համար:
Թեհրան այցելած Իրան-Վրաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամները հանդիպում են ունեցել իսլամական խորհրդարանի և առևտրի պալատի նախագահների հետ և մտքերի փոխանակում են կատարել երկկողմ համագործակցությունների ընդլայնման շուրջ: