ԻԻՀ նախագահ.«ԱՄՆ-ի պատժամիջոցները հակասում են միջազգային բանաձևերին»
https://parstoday.ir/hy/news/iran-i113641-ԻԻՀ_նախագահ._ԱՄՆ_ի_պատժամիջոցները_հակասում_են_միջազգային_բանաձևերին
Նշելով,որ ԱՄՆ-ն պետք է հասկանա ,որ աշխարհի առաջնորդը չէ և մյուս երկրների նման մի երկիր է, ԻԻՀ նախագահն ընդգծել է.«ԱՄՆ-ի պատժամիջոցները քաղաքական ու տնտեսական մեծ սխալ և միջազգային օրենքների ու բանաձևերի դեմ արված քայլեր են»:
(last modified 2025-09-09T14:47:52+00:00 )
Նոյեմբեր 19, 2019 17:16 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահ.«ԱՄՆ-ի պատժամիջոցները հակասում են միջազգային բանաձևերին»

Նշելով,որ ԱՄՆ-ն պետք է հասկանա ,որ աշխարհի առաջնորդը չէ և մյուս երկրների նման մի երկիր է, ԻԻՀ նախագահն ընդգծել է.«ԱՄՆ-ի պատժամիջոցները քաղաքական ու տնտեսական մեծ սխալ և միջազգային օրենքների ու բանաձևերի դեմ արված քայլեր են»:

Երեքշաբթի օրը Իրանի նախագահ Հասան Ռոհանին  ստացել է Թեհրանում Ավստրալիայի նորանշանակ դեսպան տիկին Լինդալ Ջեյն Սեկեզի հավատարմագիրը: Նա  Ավստրալիայի դեսպանի հետ   հանդիպման ժամանակ ընդգծել է.«ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցները խոչընդոտում են երկու երկրի հարաբերությունների ու համագործակցությունների զարգացմանը: Անկախ երկրները պետք է դիմակայեն ԱՄՆ-ի անօրինական քայլերին»:

Նշելով ,որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ կիրառելով չի կարող հասնել իր նպատակներին, Ռոհանին ասել է.«Իրանի ժողովուրդը մեծ ժողովուրդ է և չի վախենում նման ճնշումներից»:

«Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի տապալումը  կվնասի ողջ աշխարհին: Չնայած  միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուն և եվրոպական երկրների խոստմնազանցությանը, Իրանը շարունակում է հավատարիմ մնալ այս համաձայնագրին», ասել է ԻԻՀ նախագահը:

Թեհրանում Ավստրալիայի նորանշանակ դեսպան տիկին Լինդալ Ջեյն Սեկեզն այդ հանդիպման ժամանակ իր հավատարմագիրն հանձնելով Ռոհանիին , և նշելով,որ Ավստրալիան աջակցում է ՀԳՀԾ-ի պահպանմանն ասել է.«Բոլոր կողմերը պետք է հավատարիմն մնան ՀԳՀԾ-ով ստանձնած իրենց պարտավորություններին»: