Ռուհանի. Կազմակերպված ապստամբները հակաիրանական ծրագրի թշնամիներն էին
https://parstoday.ir/hy/news/iran-i113667-Ռուհանի._Կազմակերպված_ապստամբները_հակաիրանական_ծրագրի_թշնամիներն_էին
Անդրադառնալով այն հարցերին, որոնք ծագել են Իրանում վառելիքի կառավարման ծրագրի իրագործումից հետո, Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահն ասել է, որ Իրանի դեմ ուղղված կազմակերպված և զինված խռովությունները իրականացնում են տարածաշրջանի հետադեմ ռեժիմները, սիոնիստներն ու ամերիկացիները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 20, 2019 13:07 Asia/Tehran
  • Ռուհանի. Կազմակերպված ապստամբները հակաիրանական ծրագրի թշնամիներն էին

Անդրադառնալով այն հարցերին, որոնք ծագել են Իրանում վառելիքի կառավարման ծրագրի իրագործումից հետո, Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահն ասել է, որ Իրանի դեմ ուղղված կազմակերպված և զինված խռովությունները իրականացնում են տարածաշրջանի հետադեմ ռեժիմները, սիոնիստներն ու ամերիկացիները:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին չորեքշաբթի օրը կառավարության նիստում ասել է, որ Իրանի ժողովուրդը հաջողությամբ  անցկացրել է մեկ այլ պատմական փորձություն: Նա հավելել է, որ Նրանք, ովքեր նախագծել էին Իսլամական հանրապետության դեմ ուղղված հարվածը և, վերջին երկու տարիների ընթացքում, նոր պատժամիջոցներով և  առավելագույն ճնշմամբ փորձում էին Իրանին  ժողովրդին  հանել համագարգի դեմ, հերթական անգամ ձախողվեցին՝ Իրանի ժողովրդի զգոնության շնորհիվ:

Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահն ընդգծելով, որ սա մեծ հաղթանակ է Իրանի ժողովրդի համար, հավելել է, որ տարբեր քաղաքներում Իրանի ժողովրդի ինքնաբուխ հավաքները աշխարհին ցույց տվեցին Իրանի ժողովրդի ուժը, զգոնությունը, միասնությունն ու համերաշխությունը Իսլամական հանրապետության հետ:

Ուրբաթ վաղ առավոտյան Իրանում Բենզինի գնի փոփոխության նախագծի գործադրմամբ որոշ խաղաղ ցույցեր չարաշահվելով մի խումբ խռովարարների կողմից շեղվել են իրենց իսկական հունից: