Իրանը և Հայաստանն ընդգծում են երկկողմ մշակութային համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i113976-Իրանը_և_Հայաստանն_ընդգծում_են_երկկողմ_մշակութային_համագործակցության_ընդլայնման_անհրաժեշտությունը
Իրանի զբոսաշրջության, ձեռարվեստի և մշակութային ժառանգության նախարարը և Հայաստանի զբոսաշրջության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը ողջունել են երկկողմ մշակութային համագործակցության ընդլայնումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 29, 2019 13:49 Asia/Tehran
  • Իրանը և Հայաստանն ընդգծում են երկկողմ մշակութային համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը

Իրանի զբոսաշրջության, ձեռարվեստի և մշակութային ժառանգության նախարարը և Հայաստանի զբոսաշրջության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը ողջունել են երկկողմ մշակութային համագործակցության ընդլայնումը:

Ուրբաթ օրը Պեկինում կայացած հին քաղաքակրթությունների համաժողովի շրջանակում Իրանի զբոսաշրջության, ձեռարվեստի և մշակութային ժառանգության նախարար Ալի Ասղար Մունեսանը Հայաստանի զբոսաշրջության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատրյանի հետ հանդիպման ժամանակ ասել է.«Թեհրանի և Երևանի միջև շատ լավ և ընկերական հարաբերությունները հիմք են տվել երկու երկրների մշակութային և զբոսաշրջային հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը»:

Մունեսանն ասելով, որ  Իրանի պատմական եկեղեցիները կարող են ներգրավել հայ զբոսաշրջիկներին, հավելել է.«Հաշվի առնելով երկու երկրների մշակութային և բարեկամական կապերը, Թեհրանի և Երևանի միջև մշակութային և տուրիստական կապերը կարող են ավելի մեծանալ, քան անցյալում»:

Նարինե Խաչատրյանը կոչ է արել Երևանում Իրանի և Հայաստանի միջև  գորգի համատեղ ցուցահանդես անցկացնել: Նա ասել է, որ այս ցուցահանդեսը Իրանի համար հիանալի հնարավորություն է ցուցադրել գորգերի պատմությունը, քանի որ միայն Իրանի նման խոշոր քաղաքակրթությունները կարող են լինել գորգերի համաշխարհային օրինակ: