Իրանն ընդգծել է Ղոդս մայրաքաղաքով Պաղեստինյան պետություն հիմնելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i114016-Իրանն_ընդգծել_է_Ղոդս_մայրաքաղաքով_Պաղեստինյան_պետություն_հիմնելու_անհրաժեշտությունը
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպությունների կենտրոնավայրում Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխության միջազգային օրվա մեծարմանը նվիրված միջոցառմանն Իրանի ներկայացուցիչն ընդգծել է Պաղեստինի օկուպացիային վերջ դնելու և Ղոդս (Երուսաղեմ) մայրաքաղաքով Պաղեստինյան պետություն հիմնելու անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Նոյեմբեր 30, 2019 13:47 Asia/Tehran
  • Իրանն ընդգծել է Ղոդս մայրաքաղաքով Պաղեստինյան պետություն հիմնելու  անհրաժեշտությունը

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպությունների կենտրոնավայրում Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխության միջազգային օրվա մեծարմանը նվիրված միջոցառմանն Իրանի ներկայացուցիչն ընդգծել է Պաղեստինի օկուպացիային վերջ դնելու և Ղոդս (Երուսաղեմ) մայրաքաղաքով Պաղեստինյան պետություն հիմնելու անհրաժեշտությունը:

Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցչի տեղակալ Ռեզա Ղաեբին շաբաթ օրն այդ միջոցառմանն ունեցած ելույթում ընդգծելով Պաղեստինի ճգնաժամի կարգավորմանն ուղղված կայուն ու համապարփակ լուծում գտնելու անհրաժեշտությունը, նշել է.«Կայուն խաղաղությունն միայն այն ժամանակ կարող է իրականություն դառնալ, երբ ներկայացված լուծման մեջ ներառված կլինեն, Պաղեստինի ժողովրդի օրինական իրավունքների վերականգնումը, այդ թվում այդ տարածքի օկուպացիային վերջ դնելը, Պաղեստինի ժողովրդի իր հայրենիք վերադարձը և Ղոդս մայրաքաղաքով Պաղեստինյան պետության հիմնումը»:

Ղաեբին խոր մտահոգություն հայտնելով օկուպացված տարածքներում, հատկապես Հորդանան գետի արևմտյան ափին Պաղեստինի ժողովրդի իրավիճակի և Գազայի հատվածում  տնտեսական շրջափակումների և դպրոցների ու բնակարանների վրա Իսրայելի զորայինների ագրեսիայի հետևանքով  ստեղծված հումանիտար ճգնաժամի կապակցությամբ , պահանջել է  անհապաղ և անվերապահ վերացնել Գազայի հատվածի ապօրինի շրջափակումը և բացել այդ տարածքի  բոլոր  անցուղիները: