Սկսվել է Իրանի իսլամական խորհրդարանի ընտրությունների թեկնածուների գրանցումը
https://parstoday.ir/hy/news/iran-i114034-Սկսվել_է_Իրանի_իսլամական_խորհրդարանի_ընտրությունների_թեկնածուների_գրանցումը
Սկսվել է Իրանի իսլամական խորհրդարանի 11-րդ շրջանի ընտրությունների թեկնածուների գրանցումը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 01, 2019 10:55 Asia/Tehran
  • Սկսվել է Իրանի իսլամական խորհրդարանի ընտրությունների թեկնածուների գրանցումը

Սկսվել է Իրանի իսլամական խորհրդարանի 11-րդ շրջանի ընտրությունների թեկնածուների գրանցումը:

Կիրակի օրը, Իրանի Ներքին գործերի Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին հայտարարել է Իրանի իսլամական խորհրդարանի 11-րդ շրջանի ընտրությունների թեկնածուների գրանցման մեկնարկի մասին:

Իրանի իսլամական խորհրդարանի 11-րդ շրջանի ընտրությունների թեկնածուները մինչև դեկտեմբերի 7-ը կարող են դիմել ընտրական կենտրոնական հանձնաժողովին կամ նահանգային ընտրական հանձնաժողովներին և գրանցել իրենց թեկնածությունը:

Իրանի իսլամական խորհրդարանի 11-րդ շրջանի ընտրությունները կայանալու են 2020թ. փետրվարի 21-ին՝ երկրի 208 ընտրատեղամասերում: Ընտրությունների արդյունքում ընտրվելու են 290 պատգամավորներ: Նույն օրը, Թեհրան, Ֆարս, Հյուսիսային Խորասան, Ռազավի Խորասան և Ղոմ նահանգներում կայանալու են Առաջնորդության բանիմացների Ժողովի 5-րդ շրջանի առաջին միջնստաշրջանային ընտրությունները: