Իրան.«Չինաստանն ամուր դիրքորոշում ունի ՀԳՀԾ-ի պահպանման կապակցությամբ»
https://parstoday.ir/hy/news/iran-i114058-Իրան._Չինաստանն_ամուր_դիրքորոշում_ունի_ՀԳՀԾ_ի_պահպանման_կապակցությամբ
ԻԻՀ ԱԳ նախարարության քաղաքական հարցերով տեղակալը, ով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի վերաբերյալ խորհրդաժողովին մասնակցելու նպատակով մեկնել է Պեկին, ասել է.«Չինաստանն ամուր դիրքորոշում ունի ՀԳՀԾ-ի պահպանման կապակցությամբ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 01, 2019 15:33 Asia/Tehran
  • Իրան.«Չինաստանն ամուր դիրքորոշում ունի ՀԳՀԾ-ի պահպանման կապակցությամբ»

ԻԻՀ ԱԳ նախարարության քաղաքական հարցերով տեղակալը, ով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի վերաբերյալ խորհրդաժողովին մասնակցելու նպատակով մեկնել է Պեկին, ասել է.«Չինաստանն ամուր դիրքորոշում ունի ՀԳՀԾ-ի պահպանման կապակցությամբ»:

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, ԻԻՀ ԱԳ նախարարության քաղաքական հարցերով տեղակալ Աբբաս Էրաղչին, չինացի պաշտոնյաների հետ հանդիպումից հետո, ասել է.«ՀԳՀԾ-ն  բազմակողմանի դիվանագիտական մեծ ձեռքբերում է և միջազգային հարթակում այն պետք է պահպանել ու պաշտպանել  ԱՄՆ-ի միակողմանի  ու բռնի քայլերից»:

Էրաղչին չինական կողմի մասնակցությամբ կայացած խորհրդաժողովի վերաբերյալ ասել է.«Այս խորհրդաժողովում քննարկվել են ՀԳՀԾ-ի բոլոր կողմերը, գաղափարները, ՄԱԳԱՏԷ-ի ու ՄԱԿ-ի ԱԽ-ի հետ կապված հարցերը, և առևտրային համագործակցությունները, ներառյալ՝ INSTEX մեխանիզմը»: