Ռոհանի. Թեհրանը և Բաքուն դրական քայլեր են ձեռնարկում հարաբերությունների խորացման ուղղությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i114145-Ռոհանի._Թեհրանը_և_Բաքուն_դրական_քայլեր_են_ձեռնարկում_հարաբերությունների_խորացման_ուղղությամբ
ԻԻՀ նախագահն ասել է, որ Իրանը և Ադրբեջանի Հանրապետությունը վերջին տարիներին բազմաթիվ դրական քայլեր են ձեռնարկել՝ երկկողմ հարաբերությունների խորացման ուղղությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 04, 2019 05:21 Asia/Tehran
  • Ռոհանի. Թեհրանը և Բաքուն դրական քայլեր են ձեռնարկում հարաբերությունների խորացման ուղղությամբ

ԻԻՀ նախագահն ասել է, որ Իրանը և Ադրբեջանի Հանրապետությունը վերջին տարիներին բազմաթիվ դրական քայլեր են ձեռնարկել՝ երկկողմ հարաբերությունների խորացման ուղղությամբ:

Երեքշաբթի օրը, Ադրբեջանի փոխվարչապետ և էկոնոմիկայի ու արդյունաբերության նախարար Շահին Մուստաֆաևի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, Հասան Ռոհանին ասել է. «Համատեղ նախագծերի շուրջ համագործակցության ընդլայնումը կնպաստի  երկկողմ հարաբերությունների զարգացմանը»:

Նա հավելել է. «Իրանը հետևում է Ադրբեջանի հետ համատեղ նախագծերի, այդ թվում՝ Կասպից ծովում նավթի հայտնաբերման  և արդյունահանման նախագծերի գործադրման ընթացքին»:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ուղերձը Հասան Ռոհանուն փոխանցելուց հետո, Մուտաֆաևը նշել է. «2016 թվականից ի վեր, Իրանի և Ադրբեջանի միջև առևտրի ծավալը եռապատկվել է, իսկ Ադրբեջանում գործող իրանական ընկերությունների թիվն անցած տարվա ընթացքում աճել է 50 տոկոսով»: