Էրաղչի. Իրանը դեմ է օտարերկրյա զորուժի առկայությանն Արևմտյան Ասիայում
(last modified Wed, 04 Dec 2019 07:30:53 GMT )
Դեկտեմբեր 04, 2019 11:00 Asia/Tehran
  • Էրաղչի. Իրանը դեմ է օտարերկրյա զորուժի առկայությանն Արևմտյան Ասիայում

«Արտաքին ուժերի առկայությունը Արևմտյան Ասիայի տարածաշրջանում չի նպաստի տարածաշրջանում կայունության, անվտանգության կամ խաղաղության հաստատմանը».- ասել է Իրանի փոխարտգործնախարարը:

Ճապոնական NHK հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Սեյեդ Աբբաս Էրաղչին ասել է. «Իրանը դեմ է առևտրային նավերի անվտանգությունը պահպանելու նպատակով Ճապոնիայի կողմից իր ծովուժի տեղակայմանը Միջին Արևելքում»:

Անդրադառնալով նախօրեին Ճապոնիայի վարչապետ  Շինզո Աբեի հետ հանդիպմանն Էրաղչին ասել է «Իրանի  դիրքորոշումը փոխանցվել  նաև Շինզո Աբեին»:

Խոսելով Հորմուզի խաղաղության նախաձեռնության մասին, Էրաղչին նշել է. «Իրանը, տարածաշրջանի անվտանգությունն ու խաղաղությունը պահպանելու նպատակով, բոլոր այն երկրներին, որ տուժել են տարածաշրջանի զարգացումներից, հորդորում է  աջակցել վերոնշյալ նախաձեռնությանը»: