Ռոհանի. Իրանը շարունակում է դիմադրել և դեմ է պատժամիջոցներին
ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ թշնամին վերջին երկու տարվա ընթացքում ամենախիստ պատժամիջոցներն է սահմանել իրանցիների նկատմամբ, սակայն Իրանը շարունակում է դիմադրել և դեմ է պատժամիջոցներին:
Չորեքշաբթի օրը, Թեհրանում կայացած «Ապահովագրություն և զարգացում» 26-րդ գիտաժողովում, Հասան Ռոհանին հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան և Սիոնիստական ռեժիմն ԱՄՆ-ի վրա ազդող հիմնական գործոններն են Իրանի դեմ ճնշում գործադրելու հարցում: Նա հավելել է. «Իրանի ժողովուրդը կանգնած է թշնամու դեմ՝ իր երկրի անկախությունն ու արժանապատվությունը պաշտպանելու համար»:
Նշելով, որ Իրանը բաց է պահել բանակցությունների դուռը, Ռոհանին հավելել է. «Եթե Միացյալ Նահանգները վերացնի իր կեղծ, դաժան, ապօրինի և ահաբեկչական պատժամիջոցները, 5+1 խմբի անդամները կարող են անմիջապես հանդիպում անցկացնել և Իրանն այդ կապակցւթյամբ որևէ խնդիր չունի»:
Անդրադառնալով ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությւնների կրճատմանը, Ռոհանին նշել է, որ դա չի հակասում համաձայնագրի դրույթներին:
Խոսելով Իրանում վերջերս տեղի ունեցած անկարգությունների մասին, Ռոհանին հավելել է. «Խռովարարները խոստովանել են, որ իրենց գործողությունները եղել են նախապես ծրագրված»: