Ռոհանի. Իրանը շարունակում է դիմադրել և դեմ է պատժամիջոցներին
https://parstoday.ir/hy/news/iran-i114159-Ռոհանի._Իրանը_շարունակում_է_դիմադրել_և_դեմ_է_պատժամիջոցներին
ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ թշնամին վերջին երկու տարվա ընթացքում ամենախիստ պատժամիջոցներն է սահմանել իրանցիների նկատմամբ, սակայն Իրանը շարունակում է դիմադրել և դեմ է պատժամիջոցներին:
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Դեկտեմբեր 04, 2019 09:15 Asia/Tehran
  • Ռոհանի. Իրանը շարունակում է դիմադրել և դեմ է պատժամիջոցներին

ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ թշնամին վերջին երկու տարվա ընթացքում ամենախիստ պատժամիջոցներն է սահմանել իրանցիների նկատմամբ, սակայն Իրանը շարունակում է դիմադրել և դեմ է պատժամիջոցներին:

Չորեքշաբթի օրը, Թեհրանում կայացած «Ապահովագրություն և զարգացում» 26-րդ գիտաժողովում, Հասան  Ռոհանին հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան և Սիոնիստական ռեժիմն ԱՄՆ-ի վրա ազդող հիմնական գործոններն են Իրանի դեմ ճնշում գործադրելու հարցում: Նա հավելել է. «Իրանի ժողովուրդը կանգնած է թշնամու դեմ՝ իր երկրի անկախությունն ու արժանապատվությունը պաշտպանելու համար»:

Նշելով, որ Իրանը բաց է պահել բանակցությունների դուռը, Ռոհանին հավելել է. «Եթե Միացյալ Նահանգները վերացնի իր կեղծ, դաժան, ապօրինի և ահաբեկչական պատժամիջոցները, 5+1 խմբի անդամները կարող են անմիջապես հանդիպում անցկացնել և Իրանն այդ կապակցւթյամբ որևէ խնդիր չունի»:

Անդրադառնալով ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությւնների կրճատմանը, Ռոհանին նշել է, որ դա չի հակասում համաձայնագրի դրույթներին:

Խոսելով Իրանում վերջերս տեղի ունեցած անկարգությունների մասին, Ռոհանին հավելել է. «Խռովարարները խոստովանել են, որ իրենց գործողությունները եղել են նախապես ծրագրված»: