Իրանի կառավարությունն իսլամական խորհրդարանին է փոխանցել իրանական 1399 թվականի բյուջեի օրինագիծը
ԻԻՀ նախագահ՝ Հասան Ռոհանին իսլամական խորհրդարանին է փոխանցել իրանական 1399թվականի բյուջեի օրինագիծը: Ռոհանին նշել է, որ գալիք տարվա բյուջեն այնքան էլ կախված չէ նավթից:
ԻԻՀ նախագահը 1399թ. բյուջեի ընդհանուր գումարը 484 հազար մլրդ թուման է հայտարարել:
ԻԻՀ բյուջեի ու ծրագրավորման կազմակերպության տնօրեն Մոհամմեդ Բաղեր Նոբախթն ասել է.«Գալիք տարվա բյուջեի ռեսուրսներընվազագույն կախվածությունն ունեն նավթից և նավթային եկամուտներից ռիալ անգամ չի ընդգրկվելու մյուջեում և չի հատկացվելու երկրի ծախսերին»:
Նշելով, որ նավթին փոխարինող ռեսուրսներն են էներգակիրների սուբսիդները, հարկերը և պետական ակտիվների արտադրողականությունը, ԻԻՀ բյուջեի ու ծրագրավորման կազմակերպության տնօրենն ասել է.«Մենք օգտագործում ենք էներգակիրների սուբսիդների մեծ մասը: Նավթին փոխարինող ռեսուրսներից են նաև հարկերը, որոնք գոյանում են երկրի հարկային համակարգի բարեփոխման արդյունքում և հարկատուներից գանձվող հարկերը չեն ավելանում: Իսկ երրորդ աղբյուրը կառավարության ակտիվների արտադրողականությունն է: Այդպիսով գոյություն ունեցող յոթ միլիոն միլիարդ թումանից ապահովվելու են նավթային եկամուտներին փոխարինող ռեսուրսները»:
Իրանի դեմ ԱՄՆ-ի նավթային շրջափակումների արդյունքում, Իրանի կառավարությունը մեծացրել է ջանքերը՝ անմշակ նավթից երկրի բյուջեի կախվածությունը նվազեցնելու համար: