Ռոհանի. Տարածաշրջանի ժողովուրդներին վնասելու ԱՄՆ-ի սադրանքները ձախողվելու են
https://parstoday.ir/hy/news/iran-i114461-Ռոհանի._Տարածաշրջանի_ժողովուրդներին_վնասելու_ԱՄՆ_ի_սադրանքները_ձախողվելու_են
ԻԻՀ նախագահն ասել է. «Իրանի, Իրաքի, Սիրիայի, Լիբանանի, Աֆղանստանի, Պակիստանի, Եմենի տարածաշրջանի այլ երկրների ժողովուրդների դեմ ուղղված ԱՄՆ-ի սադրանքները ձախողվելու են»:
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Դեկտեմբեր 11, 2019 13:30 Asia/Tehran
  • Ռոհանի. Տարածաշրջանի ժողովուրդներին  վնասելու ԱՄՆ-ի սադրանքները ձախողվելու են

ԻԻՀ նախագահն ասել է. «Իրանի, Իրաքի, Սիրիայի, Լիբանանի, Աֆղանստանի, Պակիստանի, Եմենի տարածաշրջանի այլ երկրների ժողովուրդների դեմ ուղղված ԱՄՆ-ի սադրանքները ձախողվելու են»:

Չորեքշաբթի օրը կայացած կառավարության նիստում,  Հասան Ռոհանին ասել է. «Տարածաշրջանի ժողովորւդներն Իրանի առաջնորդությամբ, պայքարում են թշնամու սադրանքների դեմ»:

ԻԻՀ նախագահը հավելել է, որ կառավարությունը հետևում է թշնամու ծրագրերին և տարբեր ճանապարհներով, այդ թվում նաև զարգացնելով ներքին արտադրությունը, չեզոքացնում է նրանց սադրանքները:

Անդրադառնալով իսլամական հեղափոխությունից հետո Իրանի առաջընթացին, նա նշել է. «Բիոտեխնոլոգիայի ոլորտում Իրանի առաջընթացը հնարավորություն է տվել  շուրջ մեկ միլիարդ դոլար խնայողություն կատարել դեղորայքի ներմուծման ոլորտում: