Իրանը հաշմանդամային սպորտի ոլորտում առաջատար երեք երկրների շարքում է
Դեկտեմբեր 17, 2019 11:33 Asia/Tehran
ԻԻՀ պարաօլիմպիական ազգային կոմիտեի փոխտնօրենը հայտարարել է, որ հաշմանդամային սպորտի ոլորտում, Իրանն առաջատար երեք երկրների շարքում է:
ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, երկուշաբթի օրը, «Սպորտը բոլորի համար» համագումարի շրջանակում, Սիմա Լիմուչին ասել է.«Պարաօլիմպիական խաղերի տարբեր շրջաններում Իրանի մարզական խմբերը նշանակալի առաջընթաց են գրանցել թե քանակական և թե որակական առումով: Արդյունքում, Պարաօլիմպիական միջազգային կոմիտեն, Իրանին ներառել է ոլորտի առաջատար երեք երկրների թվում»:
Համագումարի ընթացքում, Իրանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Սութան Սուտոկոֆսկին ասել է.«Իրանը մեծ ջանքեր է գործադրել հաշմանդամների շրջանում սպորտը տարածելու համար և դա շատ արժեքավոր է»:
Պիտակ