Իրանը պատրաստ է անել ՀԳՀԾ-ով սահմանված իր պարտավորությունների կրճատման հինգերորդ քայլը
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է անել համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների նվազեցման հինգերորդ քայլը:
Չորեքշաբթի օրը, հակադարձելով Իրանի կողմից իր պարտավորությունները նվազեցնելու վերաբերյալ Բրիտանիայի ԱԳ նախարարի հայտարարություններին, Ալի Շամխանին նշել է. «Եթե Եվրոպան չկարողանա կատարել իր ստանձնած պարտավորությունները, Իրանը կկատարի իր պարտավորությունների կրճատման հինգերորդ քայլը»:
Նա հավելել է. «ԱՄՆ-ը, ՀԳՀԾ-ից դուրս գաով և Եվրոպան իր պարտավորությունները չկատարելով, Իրանին ստիպեցին դիմել այդ քայլին»:
Շամխանիի խոսքերով. «Թեհրանը փուլ առ փուլ նվազեցնում է միջուկային համաձայնագրով ստանձնած իր պարտավրությունները՝ ՀԳՀԾ-ում հավասարակշռությունը պահպանելու համար»:
Մինչ այժմ, Իրանը չորս փուլով կրճատել է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները, այդ թվում 3.67 տոկոսից բարձր ուրան հասրտացնելով և Ֆորդոյի ատոմային օբյեկտում ուրանի հարստացման ու վերամշակման աշխատանքների վերսկսմամբ: