Ռոհանի. Թաքֆիրական հոսանքը տգիտություն ու հանցագործ մթնոլորտ է տարածում
https://parstoday.ir/hy/news/iran-i114733-Ռոհանի._Թաքֆիրական_հոսանքը_տգիտություն_ու_հանցագործ_մթնոլորտ_է_տարածում
Զարգացման առաջնահերթությունների և մարտահրավերների թեմայով «Կուալա Լումպուր 2019» գագաթնաժողովում, Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ թաքֆիրական շարժման արդյունքը ոչ այլ ինչ է, քան իսլամական հասարակություններում անտեղյակության, նախապաշարումների և հանցագործ մթնոլորտի տարածումը:
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Դեկտեմբեր 19, 2019 14:12 Asia/Tehran
  • Ռոհանի. Թաքֆիրական հոսանքը տգիտություն ու հանցագործ մթնոլորտ է տարածում

Զարգացման առաջնահերթությունների և մարտահրավերների թեմայով «Կուալա Լումպուր 2019» գագաթնաժողովում, Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ թաքֆիրական շարժման արդյունքը ոչ այլ ինչ է, քան իսլամական հասարակություններում անտեղյակության, նախապաշարումների և հանցագործ մթնոլորտի տարածումը:

Ռոհանին ընդգծել է, որ իսլամը չի ձգտում բախվել այլ քաղաքակրթությունների հետ և ձգտում է դրանց  հետ համակեցության:

Ռոհանին ասել է, որ ծայրահեղական վերաբերմունքը մեծ գին է պարտադրել իսլամական հասարակություններին հավելով. «Ցավոք, արևմտյան օրինաչափությունների ամբողջական իմիտացիան և ազգային ավանդույթների ու կրոնական համոզմունքների անտեսումը, խոչընդոտել են որոշ իսլամական հասարակությունների առաջխաղացմանը»: 

Հինգշաբթի օրը, Մալայզիայում, մեկնարկել է  իսլամական երկրների «Կուալա Լումպուր-2019» գագաթաժողվը, Իրանի և Թուրքիայի նախագահների, Մալայզիայի վարչապետի և Կատարի էմիրի ու իսլամական երկրների  էլիտաներիբարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ: