Ռոհանի. Թաքֆիրական հոսանքը տգիտություն ու հանցագործ մթնոլորտ է տարածում
Զարգացման առաջնահերթությունների և մարտահրավերների թեմայով «Կուալա Լումպուր 2019» գագաթնաժողովում, Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ թաքֆիրական շարժման արդյունքը ոչ այլ ինչ է, քան իսլամական հասարակություններում անտեղյակության, նախապաշարումների և հանցագործ մթնոլորտի տարածումը:
Ռոհանին ընդգծել է, որ իսլամը չի ձգտում բախվել այլ քաղաքակրթությունների հետ և ձգտում է դրանց հետ համակեցության:
Ռոհանին ասել է, որ ծայրահեղական վերաբերմունքը մեծ գին է պարտադրել իսլամական հասարակություններին հավելով. «Ցավոք, արևմտյան օրինաչափությունների ամբողջական իմիտացիան և ազգային ավանդույթների ու կրոնական համոզմունքների անտեսումը, խոչընդոտել են որոշ իսլամական հասարակությունների առաջխաղացմանը»:
Հինգշաբթի օրը, Մալայզիայում, մեկնարկել է իսլամական երկրների «Կուալա Լումպուր-2019» գագաթաժողվը, Իրանի և Թուրքիայի նախագահների, Մալայզիայի վարչապետի և Կատարի էմիրի ու իսլամական երկրների էլիտաներիբարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ: