Ռոհանի.«ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները ոչ մեկին օգուտ չբերեցին»
(last modified Fri, 20 Dec 2019 14:43:59 GMT )
Դեկտեմբեր 20, 2019 18:13 Asia/Tehran
  • Ռոհանի.«ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները ոչ մեկին օգուտ չբերեցին»

Իրանի նախագահն ասել է.«ՀԳՀԾ-ից դուրս գալու ԱՄՆ-ի անպատասխանատու և ապօրինի քայլը ո՛չ ԱՄՆ-ին և ո՛չ ՀԳՀԾ-ի կողմերից որևէ մեկին օգուտ չբերեց և ապացուցվեց, որ պատժամիջոցների ճակատագիրը պարտությունն է:

Հասան Ռոհանին, ով Ճապոնիայի վարչապետի պաշտոնական հրավերով այդ երկրի է այցելել, ուրբաթ օրը Շինզո Աբեի հետ բանակցության ընթացքում նշելով որ բոլոր երկրները պետք է հավատարիմ մնան 2231 բանաձևին, ասել է.«ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները ինչ-որ տեղ տնտեսական ահաբեկչություն են համարվում և ահաբեկչության դեմ պայքարող երկրները պետք է դիմակայեն այս խնդրին»:

Ռոհանին հավելել է.«ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց և իրենց հանձնառությունների գործադրման հարցում եվրոպացիների թերացումներից հետո, Իրանի կողմից պարտավորությունների նվազեցումը իրականցվել է այս համաձայնության դրույթների շրջանակերում»:

Իրանի նախագահը հստակեցրել է.«Տարածաշրջանի ու հարևան երկրների հետ համագործակցությամբ Իրանը շարունակ ջանքեր է գործադրել տարածաշրջանային ու գլոբալ խաղաղության ու հանդարտության հաստատման համար և այս ուղղությամբ նամակերն է հղել տարածաշրջանի երկրների ղեկավարներին»: 

Ընդգծելով, որ Ճապոնիան ցանկություն ունի բոլոր ոլորտներում զարգացնել Իրանի հետ հարաբերությունները այս երկրի վարչապետ Շինզո Աբեն հավելել է.«Տոկիոն հաստատակամ է տարբեր ոլորտներում ընդլայնել համագործակցությունը Թեհրանի հետ»: