ԻԻՀ նախագահը շնորհավորել է Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i114936-ԻԻՀ_նախագահը_շնորհավորել_է_Հիսուս_Քրիստոսի_Ս._Ծննդյան_տոնի_կապակցությամբ
ԻԻՀ նախագահն աշխարհի կաթոլիկների առաջնորդ Ֆրանցիսկոս Պապին հղած ուղերձում շնորհավորել է Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնի և Ամանորի կապակցությամբ:
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Դեկտեմբեր 25, 2019 12:29 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահը շնորհավորել է  Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնի կապակցությամբ

ԻԻՀ նախագահն աշխարհի կաթոլիկների առաջնորդ Ֆրանցիսկոս Պապին հղած ուղերձում շնորհավորել է Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնի և Ամանորի կապակցությամբ:

Հռոմի Ֆրանցիսկոս Պապին հղած ուղերձում ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին նշել է.«Հիսուս Քրիստոսը միաստվածության, մարդասիրության ու բարության պատգամաբերն է, համբերության խորհրդանիշը և արժանապատվության ու արդարության ավետողը»: 

Ռոհանին հույս է հայտնել, որ Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան օրը, միաստվածության , ճշմարտության և երկնային բոլոր կրոնների հետևորդներն արդարության ու խաղաղության հաստատման ուղղությամբ քայլ կկատարեն:

Ռոհանին բոլոր աստվածային կրոնների հետևորդներին մաղթել է առողջություն, հաջողություն և երջանկություն: 

Դեկտեմբերի 25-ին, կաթոլիկ աշխարհը տոնում է Հիսուս Քրսիտոսի Ս. Ծնունդը:

Հայ առաքելական եկեղեցին, Հիսուս Քրիստոսի Սուրբ  ծնունդը նշում է հունվարի 6-ին:

Մուսուլմանների սուրբ գրքում՝  Ղուրանում, Հիսուս Քրիստոսը  հիշատակվում է որպես Մարիամի որդի: