Ռոհանի.«Իրանի ժողովուրդը հավատարիմ է հեղափոխությանն ու մեծարգո առաջնորդին»
https://parstoday.ir/hy/news/iran-i115130-Ռոհանի._Իրանի_ժողովուրդը_հավատարիմ_է_հեղափոխությանն_ու_մեծարգո_առաջնորդին
Իրանի նախագահն ասել է.«Իրանի ժողովուրդը հավատարիմ է հեղափոխությանը, մեծարգո առաջնորդին ու Իսլամական հանրապետության համակարգին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 31, 2019 12:34 Asia/Tehran
  • Ռոհանի.«Իրանի ժողովուրդը հավատարիմ է հեղափոխությանն ու մեծարգո առաջնորդին»

Իրանի նախագահն ասել է.«Իրանի ժողովուրդը հավատարիմ է հեղափոխությանը, մեծարգո առաջնորդին ու Իսլամական հանրապետության համակարգին»:

Երեքշաբթի օրը, Գոլշահրից դեպի Հաշթգերդ տանող էլեկտրական գնացքի բացման արարողության և դեկտեմբերի 30-ի առիթով կայացած քայլարշավի ժամանակ ունեցած ելույթում,  Հասան Ռոհանին ասել է.«Այն որ միլիոնավոր մադրիկ փողոց են դուրս եկել և պաշտպանում են իրենց երկրի համակարգը, պարզ է, որ զայրացնելու է թշնամիներին»:

Ռոհանին հստակեցրել է.«Պարտադրյալ պատերազմի և պատժամիջոցների օրերին Իրանի ժողովուրդը ջանք թափեց իր անկախության ու արժանապատվության պահպանման համար և տարիներ համբերեց տարբեր պատժամիջոցների: Եվ այսօր չի պատրաստվում իր երկրի պաշարները հանձնել անցյալի թալանողներին»: Անդրադառնալով Իրանի, Ռուսաստանի ու Չինաստանի ռազմածովային համատեղ զորավարժությանը նախագահ Ռոհանին ասել է.«Այս զորավարժության անցկացումը սովորական իրադարձություն չէր և  զայրացրել է թալանիչներին»: