Իրանի արտգործնախարարություն է կանչվել ԱՄՆ-ի շահերի պաշտպան Շվեյցարիայի հավատարմատարը
https://parstoday.ir/hy/news/iran-i115170-Իրանի_արտգործնախարարություն_է_կանչվել_ԱՄՆ_ի_շահերի_պաշտպան_Շվեյցարիայի_հավատարմատարը
Իրաքում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ ԱՄՆ-ի իշխանությունների դիրքորոշումների վերաբերյալ, Թեհրանում Շվեյցարիայի դեսպանության հավատարմատարը կանչվել է Իրանի արտգործնախարարություն:
(last modified 2025-09-09T14:47:52+00:00 )
Հունվար 01, 2020 17:12 Asia/Tehran
  • Իրանի արտգործնախարարություն է կանչվել ԱՄՆ-ի շահերի պաշտպան Շվեյցարիայի հավատարմատարը

Իրաքում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ ԱՄՆ-ի իշխանությունների դիրքորոշումների վերաբերյալ, Թեհրանում Շվեյցարիայի դեսպանության հավատարմատարը կանչվել է Իրանի արտգործնախարարություն:

ԱՄՆ-ի պաշտոնյաների հակաիրանական, ռազմատենչ և ՄԱԿ-ի կանոնադրությանը հակասող հայտարարությունների կապակցույամն Իրանի խիստ բողոքն է ձոխանցվել Իրանում ԱՄՆ-ի շահերը պաշտպանող Շվեյցարիայի հավատարմատարին: 

Չորեքշաբթի օրն Իրանի արտգործնախարարի օգնական Մոհսեն Բահարվանդը Թեհրանում Շվեյցարիայի հավատարմատարի հետ հանդիպման ընթացքում ասել է, որ Իրաքի ժողովուրդը պատասխանում է այդ երկրի ագրեսոր ուժերին հստակեցրել է.«ԱՄՆ պաշտոնյաները որևէ պատճառ չունեն Իրանին մեղադրելու»:

Իրանի արտգործնախարարի օգնականը հստակեցրել է, որ Իրանը պատերազմատենչ երկիր չէ, բայց ամբողջ ուժով պաշտպանում է իրեն սպառնալիքից:

Երեքշաբթի հազարավոր իրաքցի բողոքարարներ ցույց են անցկացրել  Բաղդադի կանաչ թաղամասում գտնվող ԱՄՆ-ի դեսպանատան դիմաց: Բողոքի ցույցերը շարունակվել են նաև այսօր:

ԱՄՆ-ի Նախագահը և պետքարտուղարը պնդում են, որ Իրաքում ԱՄՆ դեսպանատան դիմաց բողոքի ցույցերն իրականացրել է Իրանը: