ԻԻՀ նախագահ.«Չնայած պատժամիջոցներին Իրանի զարգացման գործընթացը բարենպաստ է»
https://parstoday.ir/hy/news/iran-i115171-ԻԻՀ_նախագահ._Չնայած_պատժամիջոցներին_Իրանի_զարգացման_գործընթացը_բարենպաստ_է
ԻԻՀ նախագահն անդրադառնալով Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներին, ասել է.«Չնայած պատժամիջոցներին Իրանի զարգացման գործընթացը բարենպաստ է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 01, 2020 13:52 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահ.«Չնայած պատժամիջոցներին Իրանի զարգացման գործընթացը բարենպաստ է»

ԻԻՀ նախագահն անդրադառնալով Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներին, ասել է.«Չնայած պատժամիջոցներին Իրանի զարգացման գործընթացը բարենպաստ է»:

Իրանի հյուսիս-արևմտյան Արդաբիլ նահանգ այցելած Հասան Ռոհանին, անդրադառնալով  Իրանի ժողովրդի վճռակամությունը թուլացնելու հարցում ԱՄՆ-ի ձախողմանը, հավելել է.«Իրանի տարբեր շրջաններում, հատկապես Արդաբիլ նահանգում տնտեսական, արդյունաբերական ու ենթակառուցվածքային  ոլորտներում տասնյակ կարևոր նախագծերի բացումը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը ձախողել է հակաիրանական պատժամիջոցների կիրառման հարցում»:

Ռոհանին հստակեցրել է.«Իրանի ժողովուրդն իր կուռ կամքով կանգնել է ԱՄՆ-ի զոռբայությունների ու պատժամիջոցների դիմաց և հատատակամ քայլում է երկրի զարգացման ու շենացման ուղղությամբ»:

Ընդգծելով ,որ թշնամիները պետք է վերջ դնեն իրենց սխալ քայլերին, ԻԻՀ նախագահը հստակեցրել է.«Նրանք, ովքեր խախտեցին Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը՝ միջուկային համաձայնությունը, պետք է վերադառնան առաջին կետին ու խոստովանեն իրենց սխալները»: