Լարիջանի.«Նահատակ գեներալ Սուլեյմանիին և նրա աջակիցների սպանությունը միջազգային օրենքների խախտում է»
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը նահատակ գեներալ Ղասեմ Սուլեյմանիին և նրա աջակիցների սպանությունը միջազգային օրենքների խախտում է համարել:
Կիրակի օրը, խորհրդարանում ունեցած ելույթում, Ալի Լարիջանին դատապարտել է Ղասեմ Սուլեյմանիին և նրա ուղեկիցներին սպանելու ԱՄՆ-ի քայլը, ասելով.«Մի երկրի միջազգային օդանավակայանի մոտ իրանցի ու իրաքցի բարձրաստիճան պաշտոնատարների սպանությունը հակասում է միջազգային օրենքներին»:
Լարիջանին ԱՄՆ-ի այդ վայրագ քայլը ռազմական ահաբեկչություն է որակել:
Խոսքն ուղղելով Դոնալդ Թրամփին, Լարիջանին ասել է.«ԱՄՆ-ը այս ոճրագործությամբ ճահճի մեջ է մխրճվել և ահաբեկչական այս քայլի հետևանքները նրանց համար ծանր են լինելու»:
2020 թվականի հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի դեմ ամերիկյան ուղղաթիռների հարձակման հետևանքով, նահատակվել են ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, հաջ Ղասեմ Սուլեյմանին և Ալ Հաշդ ալ-Շաբի իրաքյան ժողովրդական աշխարհազորային կազմակերպության փոխհրամանատար Աբու Մեհդի ալ Մոհանդեսը: