Ահվազում վերջին հրաժեշտն են տվել նահատակ Ղասեմ Սուլեյմանիին
https://parstoday.ir/hy/news/iran-i115289-Ահվազում_վերջին_հրաժեշտն_են_տվել_նահատակ_Ղասեմ_Սուլեյմանիին
Իրանի Խուզեստան նահանգի կենտրոն՝ Ահվազ քաղաքում:ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, հաջ Ղասեմ Սուլեյմանի և նրա զինակիցների վերջին հրաժեշտի արարողությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 05, 2020 08:08 Asia/Tehran

Իրանի Խուզեստան նահանգի կենտրոն՝ Ահվազ քաղաքում:ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, հաջ Ղասեմ Սուլեյմանի և նրա զինակիցների վերջին հրաժեշտի արարողությունը:

2020 թվականի հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի դեմ ամերիկյան ուղղաթիռների հարձակման հետևանքով, նահատակվել են ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, հաջ Ղասեմ Սուլեյմանին և Ալ Հաշդ ալ-Շաբի իրաքյան ժողովրդական աշխարհազորային կազմակերպության փոխհրամանատար Աբու Մեհդի ալ Մոհանդեսը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, կիրակի օրը, Իրանի ժողովուրդը տարբեր քաղաքներից Ահվազ է եկել՝ վերջին հրաժեշտը տալու գեներալ Սուլեյմանիին և նրա զինակիցներին:

Արարողությանը մասնակցել են միլիոնավոր իրանցիներ՝ երեխաներ, պատանիների, տարբեր ազգերի ներկայացուցիչներ, ազատամարտիկների և նահատակների հարազատներ:

Կիրակի առավոտյան, Ահվազի միջազգային օդանավակայան են տեղափոխվել ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, հաջ Ղասեմ Սուլեյմանիի և նրա զինակիցների աճյունները:

Այսօր կեսօրից հետո, հոգեհանգստյան արարողություն է տեղի ունենալու նաև Մաշհադ քաղաքում շիաների ութերորդ առաջնորդ՝Իմամ Ռեզայի սրբավայր դամբարանում: