Իրանի պաշտպանության նախարար.«Ողջ աշխարհը պատասխանատու է ԱՄՆ-ի ահաբեկչականքայլերի համար»
https://parstoday.ir/hy/news/iran-i115293-Իրանի_պաշտպանության_նախարար._Ողջ_աշխարհը_պատասխանատու_է_ԱՄՆ_ի_ահաբեկչականքայլերի_համար
Իրանի պաշտպանության նախարարն ասել է.«Ողջ աշխարհը պատասխանատու է գեներալ Ղասեմ Սուլեյմանիին սպանելու ԱՄՆ-ի ահաբեկչական քայլի համար և բոլորը պետք է դատապարտի այս ոճրագործությունը»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 05, 2020 12:17 Asia/Tehran
  • Իրանի պաշտպանության նախարար.«Ողջ աշխարհը պատասխանատու է ԱՄՆ-ի ահաբեկչականքայլերի համար»

Իրանի պաշտպանության նախարարն ասել է.«Ողջ աշխարհը պատասխանատու է գեներալ Ղասեմ Սուլեյմանիին սպանելու ԱՄՆ-ի ահաբեկչական քայլի համար և բոլորը պետք է դատապարտի այս ոճրագործությունը»:

2020 թվականի հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի դեմ ամերիկյան ուղղաթիռների հարձակման հետևանքով, նահատակվել են ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, հաջ Ղասեմ Սուլեյմանին և Ալ Հաշդ ալ-Շաբի իրաքյան ժողովրդական աշխարհազորային կազմակերպության փոխհրամանատար Աբու Մեհդի ալ Մոհանդեսը:

Կիրակի օրը, Թեհրանում Իրանի բանակի ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար բրիգադային գեներալ Մանսուր Սաթարիի նահատակության 25-րդ տարելիցի առիթով կայացած միջոցառման ժամանակ, Հաթամին ասել է.«Պաշտոնական այցով հարևան երկրում գտնվող բարձրաստիճան հրամանատարին սպանելու հրաման արձակելը հակասում է միջազգային օրենքներին և պատմության ընթացքում նման ոճրագործություն տեղի չի ունեցել»:

Գեներալ Հաթամին ասել է.«ԱՄՆ-ն անկարողությունից ելնելով նման մեծ ոճրագործություն իրականացրեց»:

«Եթե այս ոճրագործությանը հզոր պատասխան չտրվի, թշնամին կրկնելու է նման ոճրագործությունները»,-ասել է Իրանի պաշտպանության նախարարը: