Զարիֆ.«Իրանի մշակութային կետրոնների դեմ հարձակման մասին Թրամփի սպառնալիքը ռազմական հանցագործություն է»
https://parstoday.ir/hy/news/iran-i115306-Զարիֆ._Իրանի_մշակութային_կետրոնների_դեմ_հարձակման_մասին_Թրամփի_սպառնալիքը_ռազմական_հանցագործություն_է
Արձագանքելով Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ նախագահի թվիթերյան սպառնալիքին, Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է.«Որպես թիրախ մշակութային վայրերն ընտրելը ռազմական հանցագործություն է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 05, 2020 14:35 Asia/Tehran
  • Զարիֆ.«Իրանի մշակութային կետրոնների դեմ հարձակման մասին Թրամփի սպառնալիքը ռազմական հանցագործություն է»

Արձագանքելով Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ նախագահի թվիթերյան սպառնալիքին, Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է.«Որպես թիրախ մշակութային վայրերն ընտրելը ռազմական հանցագործություն է»:

Արձագանքելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության պատճառով ԱՄՆ-ից վրեժ լուծելու Իրանի հայտարարությանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թուիթերյան էջում գրել է.«Եթե Իրանը փորձի հարձակվել յուրաքանչյուր ամերիկացու կամ ԱՄՆ-ի շահերի վրա, ԱՄՆ-ն կթիրախավորի  Իրանի 52 կետեր, որոնք մարմանավորում են մի քանի տարի առաջ Իրանի կողմից գերեվարված ամերիկացի 52 պատանդներին»:

Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը կիրակի օրը թուիթերյան իր էջում գրել է.«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որ իր վերջին սպանություններով խախտել է միջազգային օրենքները, հերթական անգամ  սպառնացել է խախտել միջազգային նորմերը»:

Զարիֆը հավելել է.«Արևմտյան Ասիայում ավարտվում է ԱՄՆ-ի չարաբաստիկ ներկայությունը»: