Իրանի ժողովուրդը վերջին հրաժեշտն է տվել նահատակ գեներալ Ղասեմ Սուլեյմանիին իր ծննդավայրում
Հունվար 07, 2020 10:44 Asia/Tehran
Այսօր առավոտյան Իրանի ժողովուրդը վերջին հրաժեշտն է տվել նահատակ գեներալ Ղասեմ Սուլեյմանիին իր ծծնդավայր Քերմանում:
Գեներալ Ղասեմ Սուլեյմանիի հետ վերջին հրաժեշտի արարողություններ են կայացել Իրաքում և Իրանի Ահվազ, Մաշհադ, Թեհրան և Ղոմ քաղաքներում: Այսօր առավոտյան նրա աճյունը փոխադրվել է նրա ծննդավայր՝ Քերման:
Նահատակ գեներալ Ղասեմ Սուլեյմանիի կտակի համաձայն, նրա աճյունն ամփոփվելու է Քերմանի քաղաքի գերեզմանատան նահատակների բաժնում:
Երկուշաբթի օրը, Թեհրանում շուրջ յոթ միլիոն իրանցիներ մասնակցել են նահատակ Սուլեյմանիի հետ վերջին հրաժեշտի միջոցառմանը:
Պիտակ