Իրանը և Ռուսաստանը կարևորում են համագործակցության շարունակումը Կովկասում և Կենտրոնական Ասիայում
https://parstoday.ir/hy/news/iran-i115996-Իրանը_և_Ռուսաստանը_կարևորում_են_համագործակցության_շարունակումը_Կովկասում_և_Կենտրոնական_Ասիայում
Մոսկվայում Իրանի դեսպանն ընդգծել է Իրանի և Ռուսաստանի միջև խորհրդատվությունների և համագործակցության շարունակման անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 22, 2020 05:15 Asia/Tehran
  • Իրանը և Ռուսաստանը կարևորում են համագործակցության շարունակումը Կովկասում և Կենտրոնական Ասիայում

Մոսկվայում Իրանի դեսպանն ընդգծել է Իրանի և Ռուսաստանի միջև խորհրդատվությունների և համագործակցության շարունակման անհրաժեշտությունը:

Երեքշաբթի օրը, Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին, հանդիպել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և Աֆղանստանում, Կասպից ծովում, Կենտրոնական Ասիայում ու Կովկասում երկու երկրների համագործակցությունները:

Ռուդենկոն ցավակցություն է հայտնել ամերիկացի ահաբեկիչների կողմից գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության և Թեհրանում ուկրաինական ինքնաթիռի կործանման կապակցությամբ: Նա դատապարտել է Սուլեյմանիի սպանության հրամանն ԱՄՆ-ի նախագահի կողմից արձակվելը, նշելով, որ դա անօրինական քայլ է: 

Ռուսաստանի փոխարտգործնախարարը նաև հայտարարել է, որ Իրանը տարածաշրջանում կարևոր երկիր է, և Մոսկվան ցանկանում է իր հարաբերությունները Թեհրանի հետ: