Սպահանի քաղաքապետ. Մենք ողջունում ենք իրանահայերի դերը քաղաքի զարգացման գործում
https://parstoday.ir/hy/news/iran-i116007-Սպահանի_քաղաքապետ._Մենք_ողջունում_ենք_իրանահայերի_դերը_քաղաքի_զարգացման_գործում
Սպահանի քաղաքապետն ասել է. «Հայերը մեր երկրի սիրելի քաղաքացիներն են, որոնց առջև մենք պարտավորվածություններ ունենք»:
(last modified 2025-10-12T05:51:36+00:00 )
Հունվար 22, 2020 11:58 Asia/Tehran
  • Սպահանի քաղաքապետ. Մենք ողջունում ենք իրանահայերի դերը քաղաքի զարգացման գործում

Սպահանի քաղաքապետն ասել է. «Հայերը մեր երկրի սիրելի քաղաքացիներն են, որոնց առջև մենք պարտավորվածություններ ունենք»:

Երեքշաբթի օրը, Սպահանի և հարավային իրանահայության թեմական խորհրդի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ, Ղոդրաթօլլա Նոռուզին հայտարարել է, որ Սպահանի հայերի ներկայությունն այս քաղաքում, ունի երկար պատմություն: Նրա խոսքերով. «Աշխարհում բնակվում են 11 միլիոն հայե; Նրանք կարողացել են մեծ ազդեցւթյուն ունենալ ամբողջ աշխահում, այդ թվում նաև Իրանում, մասնավորապես՝ արվեստի ու սպորտի ոլորտներում»:

Սպահանի քաղաքապետի խոսքերով. «Փորձում ենք կատարել Սպահանում բնակվող հայերի նկատմամբ մեր պարտականությունները, և հնարավորություն ստեղծել, որպեսզի նրանք նույնպես լիարժեք դերակատարություն  ունենան քաղաքի ցարգացման գործում»:

Այդ հանդիպման ժամանակ Սպահանի Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սիփան եպս. Քեչեճյանն ասել է.«Իսլամական հեղափոխությունից հետո, երկրի առաջընթացի ուղղությամբ հայերի ջանքերը բխում են հայ համայնքի նկատմամբ Իսլամական համակարգի հայեցակետից»:

Նշելով, որ Իրանում հայերը փոքր թիվ են կազմում, սակայն նշանակալի դեր ունեն հասարակության մեջ,և դա հայերի վրա  Իրանի հասարակության փոխադարձ ազդեցության արդյունքն է, Սրբազան հայրը հավելել է.«Մենք Իրանում մեզ զգում ենք ինչպես՝ որդին իր հայրական տանը: Թեև օտարները փորձում են աղավաղել ժողովուրդների հարաբերությունների պատկերը: Երկրում առկա ջերմ հարաբերությունները բխում են Իրանի հզորությունից»:

Սպահանի Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սիփան եպս. Քեչեճյանը նշել է.«Աշխարհի այլ կետերում հայերը իրենց համարում են այդ երկրների քաղաքացիներ, իսկ երբ խոսում ենք Սպահանի հայերի հետ, նրանք այս երկրի քաղաքացի լինելուց առավել, իրենց համարում են այս երկրի զավակները»: