Վաեզի. «4+1 խմբի անդամ երկրները պետք է հավատարիմ մնան իրենց պարտավորություններին»
https://parstoday.ir/hy/news/iran-i116029-Վաեզի._4_1_խմբի_անդամ_երկրները_պետք_է_հավատարիմ_մնան_իրենց_պարտավորություններին
Իրանի իսլամական հանրապետության նախագահի գրասենյակի ղեկավարն ընդգծել է, որ «4+1» խումբը ներկայացնող Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Չինաստանը և Գերմանիան պետք է հավատարիմ մնան Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին: Նա ասել է.«Եթե եվրոպացիները հավատարիմ մնան իրենց պարտավորություններին, Թեհրանը ևս նույնը կանի»:
(last modified 2026-04-19T14:24:21+00:00 )
Հունվար 22, 2020 14:01 Asia/Tehran
  • Վաեզի. «4+1 խմբի անդամ երկրները պետք է հավատարիմ մնան իրենց պարտավորություններին»

Իրանի իսլամական հանրապետության նախագահի գրասենյակի ղեկավարն ընդգծել է, որ «4+1» խումբը ներկայացնող Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Չինաստանը և Գերմանիան պետք է հավատարիմ մնան Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին: Նա ասել է.«Եթե եվրոպացիները հավատարիմ մնան իրենց պարտավորություններին, Թեհրանը ևս նույնը կանի»:

Մահմուդ Վաեզին չորեքշաբթի օրը կառավարության նիստի շրջանակներում ասել է.«Եթե Միացյալ Նահանգները կամ ՀԳՀԾ-ի անդամ երկրներն այս միջազգային համաձայնությունը տեղափոխեն Անվտանգության խորհուրդ, ապա կհանդիպեն Իրանի իսլամական հանրապետության ավելի խիստ քայլերին ու որոշումներին»:

Նա ընդգծել է.«Պարսից ծոցը զգայուն տարածաշրջան է, որտեղ արտատարածաշրջանային երկրների ներկայությունը  խաղաղություն չի բերի, այլև կհանգեցնի լարվածությունների սրմանն այդ տարածաշրջանում»: