Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար. Տարածաշրջանում Վաշինգտոնի ուժը թուլացել է
https://parstoday.ir/hy/news/iran-i116108-Իրանի_ազգային_անվտանգության_գերագույն_խորհրդի_քարտուղար._Տարածաշրջանում_Վաշինգտոնի_ուժը_թուլացել_է
Իրանի Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի խոսքերով, Իրաքում բազմամիլիոնանոց ցույցերի անցկացումը ցույց է տալիս, որ այդ երկրի ժոդովրդը կլինի տարածաշրջանից ԱՄՆ-ի զորայիններին արտաքսողը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 24, 2020 14:49 Asia/Tehran
  • Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար. Տարածաշրջանում Վաշինգտոնի ուժը թուլացել է

Իրանի Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի խոսքերով, Իրաքում բազմամիլիոնանոց ցույցերի անցկացումը ցույց է տալիս, որ այդ երկրի ժոդովրդը կլինի տարածաշրջանից ԱՄՆ-ի զորայիններին արտաքսողը:

Ուրբաթ օրը, Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին Իրաքի հոգևոր առաջնորդին, կառավարությանը, խորհրդարանին ու այդ երկրի ժողովրդին հղած ուղերձում, բարձր գնահատելով ԱՄՆ-ի զավթողական քաղաքականության դեմ բազմամիլիոնանոց ցույցի անցկացումն ու  Իրաքի անկախությանն ու ազգային  ինքնիշխանությանը ցուցաբերած աջակցությունը, նշել է, որ իրաքցիները կլինեն տարածաշրջանից ԱՄՆ-ի զորայիններին  արտաքսողները:

Նա նշել է.«ԱՄՆ-ն չի կարող կոտրել իրենց անկախության ու ազգային ինքնիշխանության պահպանման համար պայքարող պետությունների ու ժողովուրդների կամքը»:

Շամխանին դիմադրության ճակատի հռչակավոր հրմանատար գեներալ-մայոր Ղասեմ Սուլեյմանիի տմարդի սպանությունը համարել է ԱՄՆ-ի ռազմավարական սխալը և հավելել, որ տարածաշրջանից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման հետհաշվարկը սկսել է և Վաշինգտոնի հզորության անկաման ձայնի արձագանքը օրըստօրե ավելի է մեծանում: