Իրանի և Օմանի ԱԳ նախարարները կարևորել են երկու երկրի շարունակական համագործակցությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i116210-Իրանի_և_Օմանի_ԱԳ_նախարարները_կարևորել_են_երկու_երկրի_շարունակական_համագործակցությունը
Իրանի և Օմանի ԱԳ նախարարներն ընդգծել են երկու երկրի շարունակական համագործակցության անհրաժեշտությունը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 26, 2020 18:09 Asia/Tehran
  • Իրանի և Օմանի ԱԳ նախարարները կարևորել են երկու երկրի շարունակական համագործակցությունը

Իրանի և Օմանի ԱԳ նախարարներն ընդգծել են երկու երկրի շարունակական համագործակցության անհրաժեշտությունը:

Օմանի ԱԳ նախարար Յուսեֆ բին Ալավին, այսօր Շվեյցարիայի Դավոսի համաժողովից վերադարձի ճանապարհին, կարճատև այցով ժամանել է Թեհրան և հանդիպում  ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ:

Հանդիպման ժամանակ, կողմերը խորհրդակցել են բոլոր երկրների համար ծովագնացության ու էներգետիկ անվտանգությունը երաշխավորելու շուրջ:

Երկկողմ ու տարածաշրջանային հարաբերությունները, հատկապես Հորմուզի նեղուցում Իրանի  և Օմանի համագործակցությունը, նույնպես եղել է Զարիֆի և բին Ալավիի խորհրդակցության առանցքում:

Վերջին մեկ ամսվա ընթացքում, սա Իրանի և Օմանի ԱԳ նախարարների չորրորդ հանդիպումն է:

Օմանի ԱԳ նախարարը անցած երեքշաբթի օրը Թեհրանում հանդիպել էր Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆին: