ԻԻՀ ԱԳՆ. Իրանի պատասխանը ցանկացած ոտնձգության, կլինի ջախջաիչ
Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը կպատասխանի Սիոնիստական ռեժիմի ցանկացած ագրեսիայի՝ ընդդեմ Սիրիայի և տարածաշրջանում Իրանի շահերի»:
Սեյեդ Աբբաս Մուսավին, հակադարձելով սիոնիստ պաշտոնյաների սպառնալիքներին, հայտարարել է. «Վերջին 70 տարիների ընթացքում, այդ ռեժիմի գործողությունները հիմնված են եղել պաղեստինցիների նկատմամբ բռնությունների ու ագրեսիայի, պաղեստինյան տարածքների գրավման, սպանությունների ու թալանի վրա»:
Նա հավելել է. «Իրանը Սիրիայում ներկա է Դամասկոսի հրավերով և նպատակ ունի պայքարել ամերիկյան-սիոնիստական առանցքի աջակցությունը վայելող ահաբեկիչների դեմ: Իրանը մի պահ անգամ չի հապաղի պաշտպնելու Սիրիայում իր ներկայությունը և իր տարածաշրջանային շահերը»:
Իսրայելի պաշտպանության նախարար Նավթալի Բենեթն ասել է, որ Թել Ավիվը անընդհատ փորձում է թուլացնել Իրանին, որպեսզի այդ երկիրը դուրս գա Սիրիայից: