Իրանական հրթիռների բարձր ճշգրտությունը վախեցնում է ԱՄՆ-ին
Փետրվար 15, 2020 17:46 Asia/Tehran
Japan Times պարբերականը շաբաթ օրը գրել է.«Իրաքում ամերիկյան ռազմաբազաները թիրախավորած Իրանի բարձր ճշգրտության հրթիռներն իրանցիների զարգացման ու առաջընթացի վառ ապացույցն են, ինչը մտահոգել է Վաշինգտոնին ու նրա դաշնակիցներին»:
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Japan Times թերթն ընդգծել է.«Իրաքում ամերիկյան ռազմաբազայի դեմ Իրանի հրթիռային հարձակումը ցույց տվեց, որ կարող է ոչնչացնել թշնամու դիրքերը: Իրանի հրթիռային հարձակումը զարմացրել է անվտանգության հարցերով փորձագետներին»:
Հունվարի 8-ին, ի պատասխան ամերիկացիների կողմից գեներալ Սուլեյմանիի ու նրա զինակիցների սպանության, ԻՀՊԿ օդուժը 13 հրթիռ արձակեց Բաղդադում տեղակայված ամերիկյան Այն ալ-Ասադ ռազմաբազայի վրա:
Պիտակ