Իրանական հրթիռների բարձր ճշգրտությունը վախեցնում է ԱՄՆ-ին
(last modified Sat, 15 Feb 2020 14:16:19 GMT )
Փետրվար 15, 2020 17:46 Asia/Tehran
  • Իրանական հրթիռների բարձր ճշգրտությունը վախեցնում է ԱՄՆ-ին

Japan Times պարբերականը շաբաթ օրը գրել է.«Իրաքում ամերիկյան ռազմաբազաները թիրախավորած Իրանի բարձր ճշգրտության հրթիռներն իրանցիների զարգացման ու առաջընթացի վառ ապացույցն են, ինչը մտահոգել է Վաշինգտոնին ու նրա դաշնակիցներին»:

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Japan Times  թերթն ընդգծել է.«Իրաքում ամերիկյան ռազմաբազայի դեմ Իրանի հրթիռային հարձակումը ցույց տվեց, որ կարող է ոչնչացնել թշնամու դիրքերը: Իրանի հրթիռային հարձակումը զարմացրել է անվտանգության հարցերով փորձագետներին»:

Հունվարի 8-ին, ի պատասխան ամերիկացիների կողմից գեներալ Սուլեյմանիի ու նրա զինակիցների սպանության, ԻՀՊԿ օդուժը 13 հրթիռ արձակեց Բաղդադում տեղակայված ամերիկյան Այն ալ-Ասադ ռազմաբազայի  վրա: