Իրանում մեկնարկել են 11-րդ շրջանի խորհրդարանական ընտրությունները
Փետրվար 21, 2020 05:59 Asia/Tehran
Այսօր առավոտյան 8:00-ին, Իրանում մեկնարկել են 11-րդ շրջանի խորհրդարանական ընտրությունները:
Ընտրություններն անց են կացվում 208 ընտրատարածքներում՝ 290 պատգամավորի ընտրության նպատակով:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Ջամալ Արաֆը հայտարարել է, որ ընտրությունների համար իր թեկնածությունը դրել է 7 հազար 157 քաղաքացի: Նա հավելել է, որ ընտությունները տեղի կունենան երկրի ամբողջ տարածքում, 54 հազար ընտրատեղամասերւմ:
Նա հավելել է. «Ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 57 միլիոն 918 հազար քաղաքացի, որոնցից 2 միլիոն 931 հազարը քվեարկելու են առաջին անգամ»:
Իրանի ընտրական օրենսգրքի համաձայն, քվեարկելու իրավունք ունեն 18 տարին լրացած բոլոր քաղաքացիները: