Ռոհանին քննադատեկ է ԵՄ-ին՝ իր պարտավորություններում թերանալու պատճառով
https://parstoday.ir/hy/news/iran-i117370-Ռոհանին_քննադատեկ_է_ԵՄ_ին_իր_պարտավորություններում_թերանալու_պատճառով
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, ԵՄ-ն որևէ արդյունավետ քայլ չի կատարել համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների կատարման ուղղությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 23, 2020 05:07 Asia/Tehran
  • Ռոհանին քննադատեկ է ԵՄ-ին՝ իր պարտավորություններում թերանալու պատճառով

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, ԵՄ-ն որևէ արդյունավետ քայլ չի կատարել համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների կատարման ուղղությամբ:

Շաբաթ օրը, Նիդերլանդների ԱԳՆ Ստեֆ Բլոկի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, Հասան Ռոհանին հայտարարել է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները ներառում են անդամ սննդի ու դեղորայքի ոլորտները: Նա հավելել է. «Աշխարհի ազատամիտ ժողովուրդներից ակնկալում եմ, որ դատապարտեն ԱՄՆ-ի անմարդկային ու անօրինական պատժամիջոցները»:

Նշելով, որ Արևմտյան Ասիայի տարածաշրջանում բոլոր անհանդարտոթյունների արմատն ԱՄՆ-ի գործողություններն են, Ռոհանին հավելել է. «Եթե ԱՄՆ-ը դադարի միջամտել տարբեր երկրների ներքին գործերին և ահաբեկչական գործողություններ իրականացնել, տարածաշրջանում բնականոն կերպով խաղաղություն կհաստատվի»:

Ռոհանին հաելել է. «Արևմտյան Ասիայում անվտանգությունը պետք է հաստատվի տարածաշրջանի երկրների կողմից»:

Հանդիպման ընթացքում, Ստեֆ Բլոկն ընդգծել է ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտությունը, որպես միջազգային կարևոր համաձանություն:

Նա նաև շեշտել է խնդիրները լուծելու նպատակով երկխոսության անհրաժեշտությունը: