Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը ողջունել Իրանի ժողովրդի մասնակցությունն ընտրույթուններին
(last modified Sun, 23 Feb 2020 07:48:56 GMT )
Փետրվար 23, 2020 11:18 Asia/Tehran
  • Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը  ողջունել Իրանի ժողովրդի մասնակցությունն ընտրույթուններին

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը բարձր է գնահատել Իրանի ժողովրդի փայլուն մասնակցությունն ընտրություններին, հայտարարելով, որ թշնամու բազմակողմանի հակաքարոզչություն ձախողվեց, սակայն ժողովուրդը չպետք է կորցնի իր զգոնությունը:

Կիրակի առավոտյան, անդրադառնալով ընտրություններին ժոողովրդի մասնակցությունը կանխելու նպատակով թշնամու հակաքարոզչությանն, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասել է.«Այդ հակաքարոզչությունը սկսվել էր մի քանի ամիս առաջ, սակայն ընտրություններից առաջ ավելւ ուժեղացավ: Իսկ վերջին երկու օրերի ընթացքում, մի վիրուսի պատրվակով, թշնամու լրատվամիջոցներն առիթ բաց չթողեցին ժողովրդի մասնակցությունն ընտրություններին թուլացնելու համար»:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է.«Փառք Աստուծո ժողովուրդը լայն մասնակցություն ունեցավ ընտրություններին: Աստված կամենում է, որ այս ժողովուրդը հաղթի»:

Նշելով, որ թշնամին ոչ միայն տնտեսական այլ նաև մշակութային, կրոնական ու հեղափոխական ոլորտներում է փորձում վնասել Իրանի ժողովրդին, մեծարգո Այաթոլլահ Խամենեին ասել է.«Նրանք անգամ Իրանի ժողովրդի ընտրություններին են դեմ, քանի որ չեն ցանկանում որպես իրողություն հաստատվի հանուն կրոնի և ի շահ հեղափոխության ընտրություններին ժողովրդի մասնակցությունը»:

Նշելով, որ իսլամական համակարգում ընտրություններին մասնակցությունը հերքում է թշնամու այն հայտարարությունը, թե կրոնը հակասում է ազատությանն ու ժողովրդավարությանը, մեծարգո առաջնորդն ասել է.«Իսլամական հանրապետությունում ընտրությունն ապացուցում է, որ կրոնը բազմակողմանի ժողովրդավարության խորհրդանիշ է և 41 տարիների ընթացքում 37 ընտրությունների անցկացումը վկայում է, որ իսլամական համակարգը ձգտում է ժողովրդավարության»:

Բոլորին կոչ անելով ճանաչել թշնամուն և զգոն լինել նրա դիմաց,  Այաթոլլահ Խամենեին ասել է.«Թշնամու ճակատում Իրանի դեմ հազարավոր մարդկանց գործունեության դիմաց, Իրանի ժողովրդի ճակատում միլիոնավոր մարդիկ պետք է պատրաստ լինեն այդ հակաքարոզչություններին դիմակայելու համար»: