Կորոնավիրուսի համար օգնության առաջին օգնության խմբաքանակն ուրբաթ օրը կհասնի Իրան
Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել է, որ Չինաստանի կառավարության և Կարմիր խաչի կողմից Իրաին տրամադրվող առաջի օգնության համար անհրաժեշտ պարագաների առաջին խմբաքանակն ուրբաթ օրը կհասնի Իրան:
Սեյեդ Աբբաս Էրացչին հավելել է, որ բարեկամ երկրներից կամավոր օգնություն ստանալու աշխատանքներն ավարտվել են և Չինաստանի կառավարության և Կարմիր խաչի կողմից տրամադրված կորոնավիրուս 5,000 թեստերն ուրբաթ օրը կհասնեն Իրան:
Մուսավին բարձր գնահատելով Չինաստանի կառավարության և ժողովրդի օգնությունները հավելել է, որ օգնությնների վեաբերյալ մանրամասները կհաղորդվեն ավելի ուշ:
Իրանի առողջապահության նախարարության տվյալների համաձայն, երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 245-ի, մահավան դեպքերը 26-ի:
Մինչ այժմ աշխարհում ավելի քան 82 հազար մարդ վարակվել է վիրուսով, մահացել է ավելի քան 2800-ը :