ԱՄՆ անմարդկային պատժամիջոցները սպառնում են Իրանի ժողովրդի առողջապահական անվտանգությանը
ԻԻՀ ԱԳՆ միջազգային հարցերի գծով փոխտնօրենը հայտարարել է, որ ԱՄՆ-ի դաժան և անմարդկային պատժամիջոցները սպառնալիք են Իրանի ժողովրդի առողջության անվտանգության համար:
Հինգշաբթի օրը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուերի հետ Ժնևում կայացած հանդիպման ժամանակ, Մոհսեն Բեհրվանդն անդրադարձել է Իրանի նկատմամբ դեղորայքի ոլորտում ԱՄՆ-ի սահամանած անօրինական պատժամիջոցներին:
Նա նաև ներկյացրել է Իրանի կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով ձեռնարկված միջոցառումներն ու գործողությունները:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ղեկավարն անդրադառնալով կառույցի և Իրանի Կարմիր Մահիկի միջև սերտ համագործակցությանը, հավելել է, որ ամեն ինչ կանի՝ Իրանին հումանիտար օգնության առաքումը հեշտացնելու համար: