Զարիֆ. Կորոնավիրուսի դեմ պայքարի միակ ուղին համագործակցությունն է բոլոր երկրների միջև
Իրանի և Չինաստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված քայլերը:
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, Չինաստանի արտգործնախարար Վանգ Յիի հետ հեռախոսազրուցյում, բարձր է գնահատել վիրուսի դեմ պայքարում Թեհրանին Պեկինի ցուցաբերած աջակցությունը: Նա այս համաճարակն անվանել է գլոբալ խնդիր, հավելելով. «Կորոնավիրուսի դեմ պայքարի միակ ուղին, համագործակցությունն է բոլոր երկրների միջև և այս հարցը քաղաքականացնելուց զերծ մնալը»:
Զարիֆը ողջունել է նաև իրանցի և չինացի մասնագետների համագործակցությունը` կորոնավիրուսի դեմ պայքարում:
Չինաստանի արտգործնախարար Վանգ Յիի, ցավ հայտնելով Իրանում կորոնավիրուսի տարածման կապակցությամբ, Չինաստանի պատրաստակամությունն է հայտնել՝ համագործակցելու Թեհրանի հետ, հիվանդության դեմ պայքարում:
Իրանում մինչ այս պահը գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 388 և մահվան 34 դեպք: