Զարիֆ. Կորոնավիրուսի դեմ պայքարի միակ ուղին համագործակցությունն է բոլոր երկրների միջև
https://parstoday.ir/hy/news/iran-i117627-Զարիֆ._Կորոնավիրուսի_դեմ_պայքարի_միակ_ուղին_համագործակցությունն_է_բոլոր_երկրների_միջև
Իրանի և Չինաստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված քայլերը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 29, 2020 08:33 Asia/Tehran
  • Զարիֆ. Կորոնավիրուսի դեմ պայքարի միակ ուղին համագործակցությունն է բոլոր երկրների միջև

Իրանի և Չինաստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված քայլերը:

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը,  Չինաստանի արտգործնախարար Վանգ Յիի հետ հեռախոսազրուցյում, բարձր է գնահատել վիրուսի դեմ պայքարում Թեհրանին Պեկինի ցուցաբերած  աջակցությունը: Նա այս համաճարակն անվանել է գլոբալ խնդիր, հավելելով. «Կորոնավիրուսի դեմ պայքարի միակ ուղին, համագործակցությունն է բոլոր երկրների միջև և այս հարցը քաղաքականացնելուց զերծ մնալը»: 

Զարիֆը ողջունել է նաև իրանցի և չինացի մասնագետների համագործակցությունը` կորոնավիրուսի դեմ պայքարում:

Չինաստանի արտգործնախարար Վանգ Յիի, ցավ հայտնելով Իրանում կորոնավիրուսի տարածման կապակցությամբ, Չինաստանի պատրաստակամությունն է հայտնել՝ համագործակցելու Թեհրանի հետ, հիվանդության դեմ պայքարում:

Իրանում մինչ այս պահը գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 388  և մահվան 34 դեպք: