Իրաքի հյուսիսում հրթռիային հարձակում է իրականացվել ամերիկյան ռազմաբազայի դեմ
Մարտ 02, 2020 05:51 Asia/Tehran
Իրաքի Սալահեդդին նահանգում տեղակայված ամերիկյան ռազմաբազան ենթարկվել է հրթռիային հարձակման:
Հարձակումից հետո, ամերիկյան ռազմական ինքնաթիռները օդ են բարձրացել և պարեկություն իրականացրել ռազմաբազայի մերձակայքում:
ԱՄՆ-ը դեռևս որևէ հայտարարությունն չի արել Սալահեդդին նահանգում տեղակայված իր ռազմաբազայի և կոալիցիոն ուժերի ռազմական պահեստի դեմ իրականացված հարձակման զոհերի կամ վիրավորների վերաբերյալ:
Ավելի վաղ նույնպես Իրաքում ԱՄՆ-ի ռազմաբազաները ենթարկվել էին նման հարձակումների:
Իրաքի բոլոր քաղաքական խմբավորումները, կուսակցությունները, պաշտոնյաներն ու քաղաքացիները, դեմ են այդ երկրում ԱՄՆ-ի զորուժի ներկայությանը:
Պիտակ